Կանա՛չ իմ տերև, ասա՛ դու ինչու,
Աշնան հետ դարձար թափառող գնչու,
Թողիր ինձ մենակ կյանքիս մշուշում
ՈՒ վաղվա օրս` էլ չե՛ս գուշակում ։
Մեղմիկ լսվում է ամպից մեղեդի,
Անձրևս նման է երգող ջութակի,
Քամու հետ պարում է իմ դեղին գնչուն,
Բայց, ավա՜ղ ծափեր, ծափեր չե՛ն հնչում:
Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ